Ռեալի կիսապաշտպանը սրտի արատի պատճառով վաղաժամ կավարտի կարիերան

21:29 • 10.07.16

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի կիսապաշտպան Լուկաս Սիլվան սրտի խնդիրների պատճառով կավարտի պրոֆեսիոնալ կարիերան,- տեղեկացնում է «L'Equipe»-ը:

Լիսաբոնի «Սպորտինգում» բուժզննում անցնելու ժամանակ բժիշկները 23-ամյա ֆուտբոլիստի մոտ հայտնաբերել են սրտի արատ:

 

Պորտուգալական ակումբում անցկացրած բուժզննումը տեւել է չորս ժամ: «Ռեալը» «Սպորտինգի» հետ համաձայնեցրել է տրանսֆերը, սակայն առողջական խնդիրների պատճառով տեղափոխությունը չի կայանա:

Նախորդ մրցաշրջանը Սիլվան վարձավճարով անցկացրել է ֆրանսիական «Մարսելում»: