Իսպանիայի առաջատար ցլամարտիկին ցուլը պոզահարելով սպանել է ուղիղ եթերում
Ցլամարտի ժամանակ ցուլը պոզահարելով սպանել է Իսանիայի առաջատար ցլամարտիկներից մեկին՝ հարյուրավոր մարդկանց աչքի առաջ: Այս դարում սա ցլամարտիկի մահվան առաջին դեպքն է Իսպանիայում:
Ցլամարտիկը 29-ամյա Վիկտոր Բարիոն է: Նրան անգիտակից վիճակում տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին այդպես էլ չի հաջողվել փրկել նրա կյանքը:
Մարտի ժամանակ ցուլը տապալել է նրան գետնին, պոզերով հարվածել կողքին, ապա կրծքավանդակին:Մահացու ելքով այս մարտը ցուցադրվում էր ուղիղ եթերով և ցնցել է ողջ երկիրը:
Նշենք, որ մահացու ելքով վերջին ցլամարտը Իսպանիայում տեղի էր ունեցել 1987թ-ին:










