Պորտուգալիայի հավաքականը՝ Եվրոպայի չեմպիոն (տեսանյութ, լուսանկարներ)

01:35 • 11.07.16

Եվրոպայի առաջնության եզրափակչում Ֆրանսիայի հավաքականը «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում մրցում էր Պորտուգալիայի հետ: Հիմնական ժամանակում դարպասի գրավում չարձանագրվեց: 

 

Առաջին խաղակեսում ծավալվել էր գրեթե հավասար պայքար, սակայն տարածքային առավելությունը Դիդյե Դեշամի թիմի օգտին էր: Կիսապաշտպան Դիմիտրի Պայեի հետ բախման ժամանակ վնասվածք էր ստացել պորտուգալացիների առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն: «Ոսկե գնդակի» եռակի դափնեկիրը փորձեց մի քանի անգամ շարունակել հանդիպումը, սակայն 25-րդ րոպեին փոփոխություն խնդրեց:

 

Երկրորդ խաղակեսում կրկին Ֆրանսիան ակտիվ էր գործում ու մի քանի վտանգավոր պահեր ստեղծեց, սակայն հիանալի գործեց մրցակցի դարպասապահ Ռուի Պատրիսիուն: Ավելացված ժամանակի երկրորդ րոպեին Անդրե-Պյեր Ժինյակը հիանալի հնարքով ձերբազատվեց Պեպեի հսկողությունից, սակայն նրա հարվածը դիպավ դարպասաձողին:

 

Մարկ Կլատենբուրգի ավելացված երկրորդ խաղակեսի մեկնարկում Էդերը հեռու տարածությունից կատարած արտակարգ հարվածով գրավել է Ուգո Լյորիսի դարպասը՝ չեմպիոնություն պարգևելով իր թիմին:


Թիմերը հանդես էին գալիս հետևյալ կազմերով.

 

Պորտուգալիա. Ռուի Պատրիսիու, Պեպե, Ժոզե Ֆոնտե, Ռաֆայել Գերեյրո, Կրիշտիանու Ռոնալդու, Ժոաո Մարիու, Վիլյամ Կարվալյու, Ռենատու Սանչեշ, Նանի, Սեդրիկ, Ադրիեն Սիլվա:

Ֆրանսիա. Ուգո Լյորիս, Պատրիս Էվրա, Անտուան Գրիզման, Դիմիտրի Պայե, Օլիվյե Ժիրու, Բլեզ Մատյուիդի, Պոլ Պոգբա, Մուսա Սիսոկո, Բակարի Սանյա, Լորան Կոսյելնի, Սամուել Ումտիտի: