Ադրիանա Լիման բաժանվել է ընկերոջից (լուսանկարներ)
Եվս մի քանի ամիս առաջ Ադրիանա Լիման և Ջո Ինդալջին կրքոտ համբուրվում էին Կաննի պարահանդեսում: Իսկ հիմա 35-ամյա գեղեցկուհին ոչինչ չի ցանկանում լսել ընկերոջ մասին: Բրազիլուհին լքել է իր մարզված հսկային՝ չմոռանալով Instagram-ից ջնջել նրա բոլոր լուսանկարները:
«Վերջին շրջանում նրանք խնդիրներ ունեին»,- բազմանշանակ իրավիճակը մեկնաբանել է լավատեղյակ աղբյուրը:
Հիմա Լիման հանգստանում է հունական Միկոնոս կղզում:















