Քեյթ Միդլթոնը հանրության առաջ ներկայացել է արտասովոր պայուսակով

06:57 • 13.07.16

Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը հանրությանը ներկայացել է ոճային սպիտակ պայուսակով, որը նախկինում նրա ձեռքին չեն նկատել: Լրագրողները նշում են, որ այդ պայուսակը դքսուհու ընկերուհի Վիկտորյա Բեքհեմի հավաքածուից է:

Քեյթն ու Վիկտորիան արդեն տարիներ շարունակ ընկերություն են անում: Մի քանի տարի առաջ Դեյվիդ և Վիկտորիա Բեքհեմները մասնակցել են թագավորական հարսանիքին: Չնայած մտերմությանը, սակայն Բեքհեմի հավաքածուներից դքսուհին ոչ մի զգեստ չունի: