Ջենիֆեր Գարներն ու Բեն Աֆլեքը կանգնեցրել են ամուսնալուծության գործընթացը

02:17 • 14.07.16

Ջենիֆեր Գարների և Բեն Աֆլեքի ամուսնալուծության գործընթացի սկսվելուց մեկ տարի է անցել: Սակայն զույգը մինչ օրս այդ գործընթացը ավարտին չի հասցրել: Նրանց մոտ կանգնած աղբյուրը Us Weekly-ին հաղորել է, որ փաստացիորեն ամուսինները որոշել են դադարեցնել ամուսնալուծության մասին խոսակցությունները:

«Ջենը համարում է, որ պաշտոնական ամուսնալուծությունը չափազանց արագ է սկսվել: Ինչպես երևում է, նա իսկապես դեռ սիրում է Բենին, բայց թույլ չի տալիս ամեն ինչ նորից սկսել: Նա ամբողջովին տարված է երեխաներով»,- նշել է աղբյուրը:

Vanity Fair-ի մարտյան համարում Ջենիֆերը պատմել է, որ ինքը քնում է ավագ դստեր հետ, իսկ Բենը զբաղեցրել է հյուրերի մահճակալը: