Նիսի հարձակման ժամանակ հայ կին է զոհվել. ֆեյսբուքյան օգտատեր

07:53 • 15.07.16

Հինգշաբթի երեկոյան ֆրանսիական Նիս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով հայ կին է զոհվել։

Այս մասին գրել է Ham Jan անունով ֆեյսբուքյան օգտատերը Tert.am-ի՝ ահաբեկչության մասին նյութի մեկնաբանություններում։  Ֆեյսբուքյան օգտատերը նշել է, որ ընտանիքով եղել են Նիսում, հազիվ փրկվել են և հավելել, որ մի հայ կին է մահացել։

Հիշեցնենք, որ հինգշաբթի երեկոյան Նիսի Անգլիական լողափում բեռնատարը մխրճվել էր Բաստիլի օրը նշելու համար հավաքված մարդկանց ամբոխի մեջ: Ըստ պաշտոնական տվյալների՝ շուրջ 80 մարդ մահացել է, ավելի քան 120-ը վիրավոր է:

Նիսի հարձակման ժամանակ հայ կին է զոհվել. ֆեյսբուքյան օգտատեր