Ճերմակազգեստ Ջենիֆեր Լոպեսը` «Սառցե դարաշրջան 5» մուլտֆիլմի պրեմիերային (լուսանկարներ)

12:14 • 17.07.16

Լոս Անջելեսում կայացել է Blue Sky Studios և  20th Century Fox ընկերությունների համատեղ արտադրության «Սառցե դարաշրջան 5» անիմացիոն մուլտֆիլմի պրեմիերան:

Ինչպես նշում է Tatler-ը, մի խումբ նախնադարյան կենդանիների զվարճալի արկածների մասին պատմող մուլտֆիլմի պրեմիերային ներկա է եղել հայտնի երգչուհի Ջենիֆեր Լոպեսը, ով ձայնավորել է «Սառցե դարաշրջան 5»-ի հերոսներից մեկին` էգ վագր Շիրային:

Աղբյուրը նկատում է, որ աստղային գեղեցկուհին մուլտֆիլմի պրեմիերային ներկայացել է շատ գեղեցիկ ճեփ-ճերմակ հագուստով ու կոշիկներով:

 

 

Ճերմակազգեստ Ջենիֆեր Լոպեսը` «Սառցե դարաշրջան 5» մուլտֆիլմի պրեմիերային (լուսանկարներ)