Զինված հարձակումն ու պատանդ վերցնելը խնդիրների լուծում չեն. Ցվետանա Պասկալևան զինված խմբի գործողությունների մասին

13:49 • 17.07.16

Բուլղարացի ռեժիսոր, օպերատոր, Արցախյան  ազատամարտի կինովավերագրող և լրագրող Ցվետանա Պասկալևան ցնցված է «Սասնա ծռեր» ջոկատի զինված անդամների խմբի կողմից ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրավելու մասին տեղեկությունից:


Tert.am-ի հետ զրույցում  Ցվետանա Պասկալևան ասաց. «Ես առայժմ ձեռնպահ կմնամ գնահատականներ հնչեցնելուց, քանի որ  դեռ լավ չեմ հասկացել` ինչ է տեղի ունենում: Բայց կարծում եմ, որ նման քայլերը  խնդրի լուծման ժողովրդավարական ձևեր չեն: Ինչ խնդիր էլ, որ լինի, ամեն ինչ պետք է լինի օրինականության սահմաններում»:


Հիշեցնենք, որ  այսօր առավոտյան «Հիմնադիր խորհրդարանին» հարող «Սասնա ծռեր»  ջոկատի մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց, նրանց հետ վարվում են բանակցություններ՝ ՀՀ իշխանություններին նրանց խաղաղ հանձնվելը կազմակերպելու համար: