ԱԳՆ-ում «թեժ գծով» մի քանի տասնյակ զանգեր ենք ստացել` Թուրքիայում գտնվող մեր համաքաղաքացիներից. Տիգրան Բալայան

12:32 • 18.07.16

ՀՀ  արտգործնախարարությունում  բացված «թեժ գծի»  հեռախոսահամարով մի քանի տասնյակ հեռախոսազանգեր են ստացվել  մեր հայրենակիցներից: Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը` ի պատասխան հարցի, թե օգտվեցին արդյոք մեր հայրենակիցները «թեժ գծից»: 

«Բոլոր դիմողներին ցուցաբերվել է անհրաժեշտ աջակցություն: Պատահել է, որ մեզ են Հայաստանից հեռախոսահամար փոխանցել, մենք ենք կապ հաստատել Թուրքիայում գտնվող քաղաքացիներից ոմանց հետ»,- հավելեց Տիգրան Բալայանը:

Խոսնակը  նշեց, որ ակտիվ արձագանքել են նաև սոցիալական ցանցերի միջոցով ստացվող նամակներին: