Երիտասարդը, ջրին կանգնած, նկարում է ինքնատիպ որմնանկարներ (լուսանկարներ)

17:47 • 21.07.16

Փողոցային նկարչությամբ զբաղվող Շոն Յորոն իր տաղանդի շնորհիվ հերթական անգամ հայտնվել է boredpanda.com կայքի ուշադրության կենտրոնում: Այս անգամ աղբյուրն ուշագրավ ֆոտոշարքով ներկայացրել է նկարչի որմնանկարները:

 

Նյու Յորքում բնակվող երիտասարդն իրականացրել է ինքնատիպ որմնանկարների նոր շարք, որում ներառված ամեն մի նմուշ ուղղակիորեն շփվում է ջրի հետ ու կարծես դրա միջից է հայտնվում:

 

Յորոյի տպավորիչ աշխատանքներն առավել գնահատելի է դարձնում այն փաստը, որ երիտասարդը որմնանկարները ստեղծելիս կանգնած է լինում ոչ թե  գետնին, այլ ջրի մակերևույթին տատանվող տախտակի վրա, ինչն, անշուշտ, զգալի բարդացնում է նրա գործը:

 water-street-art-paddleboarding-sean-yoro-hula-22

water-street-art-paddleboarding-sean-yoro-hula-20

water-street-art-paddleboarding-sean-yoro-hula-10

water-street-art-paddleboarding-sean-yoro-hula-7

water-street-art-paddleboarding-sean-yoro-hula-2

water-street-art-paddleboarding-sean-yoro-hula-5

water-street-art-paddleboarding-sean-yoro-hula-14

water-street-art-paddleboarding-sean-yoro-hula-12

water-street-art-paddleboarding-sean-yoro-hula-16

 

Երիտասարդը, ջրին կանգնած, նկարում է ինքնատիպ որմնանկարներ (լուսանկարներ)