Մալաթիայում հնչած կրակոցների հետևանքով 2 մարդ տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
Երևան քաղաքի Մալաթիա վարչական շրջանում երեկ հնչած կրակոցների հետևանքով 2 անձ տեղափոխվել է հիվանդանոց։ Ավելի վաղ կրակոցների մասին տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատել էր ՀՀ ոստիկանության լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի աշխատակից Էդգար Ջանոյանը։
Shamshyan.com կայքը հայտնում է, որ հուլիսի 20-ին, ժամը 13:30-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել «մարմնի տարբեր մասերից արյունահոսող վերք» ախտորոշմամբ մի տղամարդ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Նորագյուղ թաղամասի 177 տան բնակիչ, 50-ամյա Ռուբեն Կոստանյանն է։ Հրազենային վնասվածքներով նույն բժշկական կենտրոն է տեղափոխվել մեկ այլ տղամարդ՝ Երևան քաղաքի Քանաքեռ-ՀԷԿ 8-րդ շենքի բնակիչ, 44-ամյա Ռոբերտ Ավետիսյանը:
Աղբյուրը նշում է, որ նրանք վիրավորվել են Իսակովի պողոտայում գտնվող հացատանը հնչած կրակոցների արդյունքում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։










