27-ամյա հնդիկը ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ տղամարդ (լուսանկարներ)

13:42 • 22.07.16

Մեծ Բրիտանիայի Սաութպորտ քաղաքում կայացել է «Միստր աշխարհ» գեղեցկության մրցույթը, որտեղ հաղթող է ճանաչվել Հնդկաստանի 27-ամյա ներկայացուցիչ Ռոհիթ Խանդելվալը:

 

Ինչպես  նշում է The Daily Mail-ը, ընդհանուր առմամբ, մրցույթին մասնակցել է 46 երկրի ներկայացուցիչ, որոնց բոլորին իր գրավչությամբ և հմայքով գերազանցել է հնդիկ երիտասարդը:

Հայտնի է, որ Հայդերաբադում բնակվող Ռոհիթն արդեն 2 տարի զբաղվում է մոդելային գործով, ինչպես նաև իր ուժերը փորձում է դերասանական ոլորտում:

 

«Այնքան հպարտ եմ ինձ զգում այս կոչմանն արժանանալու համար»,- ասել է բարետես երիտասարդը` հույս հայտնելով, որ  հաղթանակի փաստը շատ կուրախացնի իր համերկրացիներին:

 

Նշվում է, որ մրցույթում 2-րդ հորիզոնական զբաղեցրել է Պուրետո Ռիկոյի ներկայացուցիչը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է 26-ամյա մեքսիկացի Ալդո Ռամիրեսը:

 

27-ամյա հնդիկը ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ տղամարդ (լուսանկարներ)