Չնայած զինված խումբը ՊՊԾ գնդում մեքենա է հրդեհել, բանակցությունները կշարունակվեն. Վ. Բալասանյան

21:20 • 24.07.16

Քիչ առաջ Արցախի հերոս, ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Վիտալի Բալասանյանը Tert.am-ին տեղեկություն փոխանցեց այն մասին, որ Ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված զինված խումբը գնդի տարածքում ավտոմեքենա է հրդեհել։

Վիտալի Բալասանյանը նշեց, որ այդուհանդերձ պետական համապատասխան գերատեսչություններն իրեն վստահեցրել են, որ կանտեսեն նրանց այդ քայլը և շարունակեն բանակցությունները մինչև զինված խումբը խաղաղ կերպով վայր կդնի զենքերը։

Հիշեցնենք, որ 8 օր է անցել «Սասնա ծռեր» խմբի զինյալների` ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք մուտք գործելուց հետո:

 

Չնայած զինված խումբը ՊՊԾ գնդում մեքենա է հրդեհել, բանակցությունները կշարունակվեն. Վ. Բալասանյան