Չպետք է թույլ տրվի, որ կողմերը այնպիսի քայլերի գնան, որ ելք աստիճանաբար չմնա. Ստյոպա Սաֆարյան

23:05 • 25.07.16



Tert.am-ի հետ զրույցում քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն անդրադառնում է այն փունջ -պատճառներին, որոնք կարող էին թույլ տալ, որ Հայաստանում արցախյան ազատամարտի մասնակիցները ոստիկանական օբյեկտ գրավեին, պատանդներ պահեին: Նաև դրանք ծնող պատճառներին` պատճառահետևանքային կապի տիրույթում այլ հետևություններին, որոնք պիտի անի Հայաստան պետությունը` իբրև կենդանի օրգանիզմ, որի մեջ ինչ-որ բան այն չէ, չի գործում:

-Պարո՛ն Սաֆարյան, այս իրավիճակի պատճառները: Ինչպե՞ս բանը եկավ հասավ նրան, որ արդեն 8-րդ օրն է՝ Ոստիկանության կարևոր մի օբյեկտ գրավված է, և 30 մարդ հայտարարում է, որ կմեռնի, բայց չի հանձնվի:


-Նախ, այդ հարցին պատասխանելու համար արձանագրենք, թե ինչ են ասում «Սասնա ծռերի» անդամները: Նրանք ասում են՝ այլ ելք չկա, և հասարակության միջից էլ, կարծեք թե, լսելի են շատ ու շատ ձայներ, որոնք համերաշխ են նրանց հետ և ասում են, որ ընտրություններով ոչինչ չի փոխվում, հետևաբար, այլ ելք չկա, քան նման եղանակներով իշխանության հետ խնդիրները լուծելը: Այստեղ քաղաքական ուժերի խնդիրն է, շատ հեռուն չեմ գնա: Սահմանադրական փոփոխություններին, երբ շատ կարևոր հարցեր էին լուծվում, ընդդիմությունը որդեգրեց վերին աստիճանի անհասկանալի, հանրության համար անընդունելի դիրքորոշում, որ «մենք նոր խաղի կանոնների մշակմանը չենք մասնակցում: Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ դա կեղծ օրակարգ է, քառյակի ուժերը հայտարարում էին, որ բովանդակային քննարկման մեջ չեն մտնելու, մյուսներն ասում էին` Սահմանադրությունը չպետք է փոխվի։ Եվ այդ առումով, այն, որ մեր ժողովրդի մի զգալի հատված «ոչ» քվեարկեց, գոնե ապացուցեց, որ Սահմանադրությունը չէր մեղավոր, որ ամեն բան այս երկրում այսպես է: Եվ թեպետ, այս առումով, ընդդիմությունը շահեկան վիճակում հայտնվեց, բայց ընդհանուր, այն ինչ արեց` կներեք, ճիշտ չէր: Եվ դրանից հետո համատարած պիտի ասեին, որ, գիտեք, իշխանությունը միշտ անում է այն, ինչ ուզում է անել, և բնականաբար, հանրաքվեների ու ընտրությունների հետ հույս չի կարելի կապել` որպես իշխանության ձևավորման ձևի: Ես մեկ օրինակ եմ բերում այն մասին, որ նաև ընդդիմության սխալներն են բերում այդ` «ելք չկա» կամ «այլ տարբերակ չկա» իրավիճակին: Եվ ես մինչև հանրաքվեն էլ զգուշացրել էի՝ չմտնել էդ պրոցեսի մեջ, չփորձել փոխել իրավիճակը և իշխանությանը թույլ տալ անել այն, ինչ ուզում է, բերելու է նման իրավիճակի: Եթե ամփոփելու լինեմ՝ պատճառն ամբողջ քաղաքական դասի ոչ ադեկվատ և ոչ հեռատես քաղաքականությունն էր, երբ մի կողմից իշխանությունն է մտածում ամեն գնով հաղթելու մասին, մյուս կողմից ընդդիմությունը շատ կարևոր պահեր բաց է թողնում և չի մասնակցում և դառնում է ռեակտիվ ուժ: Արդյունքում՝ սովորական մարդը հավատը կորցնում է քաղաքական եղանակների, մեթոդների նկատմամբ:


-Կոնկրետ այն շրջանակը, որոնք համախոհ են «Սասնա ծռերին» , այն է՝ Ժիրայր Սեֆիլյան, Ալեք Ենիգոմշյան և այլք, նոր չէ, որ չէին ընդունում ընտրությունների ինստիտուտը որպես քաղաքական բաղկացուցիչ: Եվ շատերը նույնիսկ զավեշտով էին նայում «Հիմնադիր խորհրդարանի» այն հաղորդագրություններին, թե «ռեժիմին մնաց 40 շաբաթ» և այսպես շարունակ: Փաստորեն, իրենք երկար ժամանակ խոսում էին ոչ քաղաքական լուծումների մասին:

-Իրավացի եք։ Թող իշխանությունն ու ընդդիմությունը, որոնք համաձայն չէին նրանց մեթոդների հետ, ապացուցեին ճիշտ հակառակը: Բայց ընդդիմությունն ու իշխանությունը ճիշտ հակառակն արեցին, իրենք ապացուցին, որ այլ տարբերակ չկա: Իշխանությունը անընդհատ ինչ-որ կոնսենսուսի տպավորություն է ստեղծում՝ ընտրություններ կլիներ, թե հանրաքվե և ասում է`«գիտեք` հասարակություն, հարցը փակ է, որովհետև ԲՀԿ-ն ինձ հետ համաձայն է, ՀՅԴ-ն աջակցում է», և արդյունքում անտեսում են, որ հասարակության դժգոհ զանգվածը դրանով խնդիրը լուծված չի համարում: Եվ հասարակությունն ամենևին պարտավորված չէ ընդունել այդ կոնսենսուսները, որոնք տարբեր սակարկություններով ստեղծվում են և ասում են, որ հարցը փակված է և ստիպված եք համակերպվել, որովհետև այ էս, էս քաղաքական ուժերը համաձայն են: Մոռանալով, որ իշխանությունը իրավունք ունի չհամաձայնել նաև իշխանության հետ:


Հիմա նայեք՝ ինչ է ասում Պավլիկը: Կտրվենք էմոցիաներից ու տեսնենք՝ նա ինչ է ասում: Պավլիկը էս դեպքում հասարակության այն հատվածն է, որն ասում է`«ընգեր, ինձ չի հետաքրքրում՝ դու ՀԱԿ-ի կամ մյուսի հետ Ընտրական օրենսգրքով ինչի շուրջ ես համաձայնվում, դա ձեր պրոբլեմն է, ես համաձայն չեմ»: Անտեսվեցին այս կարգի բաները: Չի կարելի անընդհատ էդ թատրոնով մարդկանց խաբել:


-Չե՞ք կարծում, որ այն, որ առ այսօր լուծումներ չեն գտնվում, դրա պատճառներից մեկը այն է, որ ոչ ոք ոչ մեկին Հայաստանում չի վստահում, այդ թվում՝ միջնորդական առաքելություն կատարած անձանց: Այսինքն՝ ոչ մի անձ Հայաստանում` ոչ մտավորական, ոչ քաղաքական գործիչ և ոչ անգամ Արցախյան լեգենդար հրամանատար, չունի այդ անվերապահ վստահությունը:

-Առաջին իսկ պահից վերին աստիճանի զգուշավոր լավատեսության էի նայում Վիտալի Բալասանյանի միջնորդությանն այս իրավիճակում, բայց գիտեի, որ մեթոդաբանական առումով դա անհրաժեշտ է, երբ կողմերի դիրքորոշումները ծայրահեղ հակադիր են: Պիտի խոստովանեմ, որ չէի ցանկանա, որ ինքը բանակցությունների որոշ դետալներ ներկայացներ հանրությանը` տրվելով այդ գայթակղությանը, որի արդյունքում խզվեց պրոցեսը: Եվ հարցի երկրորդ մասի հետ կապված` այո, հասարակության մեջ չկան շերտեր, որոնք կվայելեն երկու կողմի վստահությունը:

-Այս պատային իրավիճակից ելքի ի՞նչ տարբերակներ եք տեսնում ու ո՞րն է ավելի իրատեսական:


-Տեսնենք՝ ինչ են ասում կողմերը. իշխանությունն ասում է, որ իր հրաժարականի պահանջը չի լինելու, նրանք էլ ասում են՝ մենք չենք հանձնվելու: Բայց տեսնում եմ, որ կարող են այլ լուծումներ լինել` Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակում, քաղբանտարկյալների։ Կամ օրինակ` ԱԱԾ-ի այսօրվա հայտարարությունը, որը եթե վերջնագիր չհամարենք, էլի տեղ է թողնում տղաներին պատասխանատվության չենթարկելու առումով: Եվ չպետք է թույլ տրվի, որ կողմերը այնպիսի քայլերի գնան, որ ելք աստիճանաբար չմնա ու ստացվի, որ պավլիկենք անպայման պիտի մեռնեն, իշխանությունն էլ անպայման հանձնվի: Դրա համար դեռևս քաղաքական լուծումների դաշտ կա ու նվազագույնը պետք է բավարարվի, որ խումբն ինքն էլ այլընտրանքներ ունենա իր պայքարը շարունակելու ոչ ուժային մեթոդներով:

-Կատարվածի մեղավոր համարեցիք քաղաքական դասը, իսկ հետևություններ արվեցի՞ն ըստ Ձեզ։

- Վախենում եմ`չհասկացան: Ցավոք, տարիներ շարունակ, ամեն մեկը իր սխալները արդարացնելու համար մեղքն այնքան գունավոր բարձել է մյուսի վրա, որ հասարակությունը հավատացել է կամ այն կամ այն կողմին: Էնքան շատ քայլեր պետք է անեն իշխանությունն ու ընդդիմությունը էս կորսված վստահությունը վերականգնելու համար: Ու հիմա, բացի այն, որ քաղաքական ուժերը դիրքավորվել են, ես այս գիտակցությունը չեմ տեսնում: Ու ես ժամանակին իշխանությանն էլ էի ասում, որ մի ուրախացրեք, որ ընդդիմությունը թույլ ա, որովհետև էդ վակուումը լցվելու ա: Էն, որ ասում ա`«սուրբ տեղը դատարկ չի մնում», ինչ-որ մի բանով լցվելու է, և դրա համար ավելի լավ է, որ այդ վակուումը լցվի իսկապես մրցունակ կոնտենտով, ոչ թե, այո, ռադիկալ լուծումներ ունեցող խմբերով:

 

 

Անուշ Դաշտենց





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

15:09 • 20/09

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարն ընդունել է կարատեի Եվրոպայի առաջնությունում մեդալներ նվաճած մարզիկներին

15:07 • 20/09

ՀՀ-ի և Արցախի ԱԺ նախագահները քննարկել են խորհրդարանական դիվանագիտությանը վերաբերող մի շարք հարցեր

15:05 • 20/09

Խնդիրը ոչ թե լուսանկարվելն է, այլ ցույց տալը, որ նոր Հայաստանում հանրային գործիչների ու քաղաքացիների մեջ դիստանցիա չկա. Լ. Մակունցը՝ «սելֆիի ժամի» մասին

15:02 • 20/09

ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Հայաստանին 52.000 եվրո վճարել «Գուլյանն ընդդեմ Հայաստանի» գործով

14:39 • 20/09

Թուրքիայում կալանավորված ամերիկացի քահանա Բրանսոնը կարող է ԱՄՆ-ին արտահանձնվել հոկտեմբերի 12-ին․ թուրք պատգամավոր

14:36 • 20/09

«Իրենց դուռն է, ուզում են՝ խփում են». Նիկոլ Փաշինյանը՝ քաղաքացիների կառավարություն ներխուժելու փորձերի մասին

14:33 • 20/09

Beeline Ստարտափ Ինկուբատորի ռեզիդենտներն ելույթ ունեցան ներդրողների առջև

14:31 • 20/09

«Վանը դարձրին Հայաստան». թուրք ազգայնականները դժգոհել են Վանում հայ զբոսաշրջիկների առատությունից

14:24 • 20/09

ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է Վարդգես Գասպարիին 4.000 եվրո վճարել Մարտի 1-ի հետ կապված գործով

14:12 • 20/09

Կիրկորովն ու Բասկովը ներողություն են խնդրել Ibiza սկանդալային տեսահոլովակի համար (տեսանյութ)

14:09 • 20/09

Իսպանիայի հավաքականից հրավեր ստանալու նպատակ ունեմ. Մարիանո Դիաս

14:08 • 20/09

Սահմանին միջադեպի առիթով ՀԱՊԿ-ից արձագանքի լինել-չլինելը չի նշանակում, որ մենք այդ կազմակերպությունում մեր գործառույթը չենք իրակացնում. ՀՀ ԱԳ նախարար

13:59 • 20/09

Սինձո Աբեն վերընտրվել է Ճապոնիայի վարչապետ՝ դառնալով այդ պաշտոնում ամենաերկար կառավարած ղեկավարը

13:53 • 20/09

Երևանի ավագանու ընտրությունների քարոզչության համար ամենաշատ եթերային ժամանակ է գնել ԲՀԿ-ն, ամենաքիչը՝ 0, «Երևանցիներ»-ն ու «Հայք»-ը (Հայկազուններ)

13:44 • 20/09

Ներկայումս չենք կարող նախատեսել, որ այսպես հապճեպ Փաշինյան-Թրամփ հանդիպում տեղի կունենա. Զոհրաբ Մնացականյան

13:42 • 20/09

Հրմշտոց՝ Կառավարության դիմաց. վարչապետը հանդիպեց արծվաշենցիների հետ (տեսանյութ)

13:39 • 20/09

Ես չեմ մասնակցի Հ1-ի բանավեճին, որն ուղիղ հեռարձակմամբ չէ. Հ. Մարությանին հրավիրում եմ բանավեճի ուղիղ եթերում իր օրակարգով. Նաիրա Զոհրաբյան

13:36 • 20/09

Որոշ քաղաքական ուժեր Էջմիածնում արդեն թաքնված քարոզարշավ են իրականացնում. Դիանա Գասպարյան

13:35 • 20/09

Բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն դասախոսություններ կկարդա Հարվարդի համալսարանում

13:34 • 20/09

Ուրիշ Հայաստան. մերժված հնի և չստեղծվող նորի միջև. Վահե Հովհաննիսյան

13:32 • 20/09

«Վորսկլայի» դեմ խաղալու են 11 լավագույնները. Ունաի Էմերի

13:32 • 20/09

Հայաստանի կողմից սահմանային իրավիճակի հետ կապված ոչ մի դիմում չի ներկայացվել ՀԱՊԿ-ին. ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ

13:30 • 20/09

Կայացել է Ռոնալդուի գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսը

13:30 • 20/09

«Սպայկան» և «Արմսանպրոդակտը» 133 մլն-ի փոխարեն կներդնեն 88 մլն դրամ. կառավարությունը հաստատեց որոշումը

13:28 • 20/09

Բարևե՛ք լուրեր գրողին, «ֆեյք» տեղեկություն է. Արայիկ Հարությունյանը՝ իր հրաժարականի լուրերի մասին

13:21 • 20/09

2 տոննա սունկ. Կիմ Չեն Ընը յուրահատուկ նվեր է մատուցել Հրվ. Կորեայի նախագահին

13:18 • 20/09

Խաչատուրովն իր աշխատավայրում է, նրա հետ կապված միջադեպը ոչ մի բացասական հետևանք չի ունեցել ՀԱՊԿ-ի ծրագրերի վրա. Անատոլի Սիդորով

13:15 • 20/09

Չեմ պատկերացնում «ֆեյքերի» ազդեցությունը երկրի անվտանգության վրա. շատ հավանական է, որ դա սաբոտաժի ձև է, փորձ՝ ստվեր գցելու մեզ վրա. Մեսրոպ Պապիկյան

13:08 • 20/09

Ամենուր տեղադրված խաղային ապարատները պետք է հանվեն, բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը՝ սահմանափակվի. վարչապետ

13:06 • 20/09

ԱՄՆ-ն Իրանին «ահաբեկչության գլոբալ հովանավոր» է անվանել

13:04 • 20/09

Կառավարության անդամների ճեպազրույցները՝ ուղիղ

13:02 • 20/09

Երկար քննարկումից հետո Կառավարությունը մերժեց Նաիրա Զոհրաբյանի՝ Երևանի ամրագրված օր ունենալու առաջարկը

12:59 • 20/09

ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականը կրկին 100-րդն է

12:50 • 20/09

Սոֆի Լորենն այսօր դառնում է 84 տարեկան (ֆոտոշարք)

12:49 • 20/09

ՀՀ ՏԿՏՏ նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանն այցելել է հայկական «Զանգի» հավելվածի երևանյան գրասենյակ

12:47 • 20/09

Ավագանու ընտրությունները Նիկոլ Փաշինյանի և նախկին նախագահի ընտրությունը չեն.ՐաֆֆԻ Հովհաննիսյան

12:35 • 20/09

Լուիսը, Ազարը և Կովաչիչը չեն մասնակցի ՊԱՕԿ-ի հետ խաղին

12:35 • 20/09

ՄԻԵԴ-ը հրապարակել է «Մարտի 1-ի» գործով վճիռ՝ ՀՀ-ին պարտավորեցնելով դիմումատուին վճարել 20 600 եվրո

12:33 • 20/09

«Հայոց լեզու» առարկայից ավարտական քննության անցկացման աշխատանքները կիրականացնի ԳԹԿ-ն

12:32 • 20/09

Հանդուրժողականություն չի լինելու ոչ մի իրավախախտի, իրեն օրենքից գերադասողի հանդեպ. Վ. Օսիպյանի ուղերձը՝ ավագանու ընտրությունների առթիվ (տեսանյութ)

12:27 • 20/09

Արմեն Սարգսյանն այցելել է Չինաստանի դեսպանություն, շնորհավորել ՉԺՀ կազմավորման առաջիկա տոնի առթիվ

12:22 • 20/09

«Ինտերակտիվ բյուջե» համակարգի կատարելագործված տարբերակն արդեն հասանելի է բոլորին

12:20 • 20/09

Բնակարան առանց կանխավճարի, Երևանում մետրոյի, ճոպանուղու կառուցում և դրսից ներդրումներ, որոնց երաշխավորը Գագիկ Ծառուկյանն է. ԲՀԿ-ն ներկայացրեց իր ծրագիրը

12:18 • 20/09

ՀՀ կենտրոնական բանկը և առևտրային բանկերն աշխատելու են սեպտեմբերի 21-ին և 22-ին

12:15 • 20/09

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչներին

12:13 • 20/09

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա

12:12 • 20/09

«Բարով չես եկել, Էրդողա՛ն»․ Գերմանիայում նախապատրաստվում են Թուրքիայի նախագահի այցին

12:11 • 20/09

Ucom-ի բաժանորդները կվայելեն 5 դրամ/ՄԲ ռոմինգի առավել մատչելի սակագինը Ռուսաստանում

12:10 • 20/09

Կառավարությունն ԱԳՆ-ին հատկացրեց 109 մլն 296 հազ. դրամ

11:58 • 20/09

Թրամփը Իսպանիային կոչ է արել Սահարայում պատ կառուցել

11:58 • 20/09

Արծվաշենցիները պահանջում են հանդիպում վարչապետի հետ (տեսանյութ)

11:49 • 20/09

Նախագահը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

11:44 • 20/09

Սեպտեմբերի 21-ին Ազատության հրապարակում և Հյուսիսային պողոտայում տեղի կունենան սպորտային միջոցառումներ

11:41 • 20/09

Նոր Զելանդիայի լողափերից մեկում տարօրինակ արարածը զարմացրել է հանգստացողներին (տեսանյութ)

11:41 • 20/09

Ըմբշամարտի երիտասարդական ԱԱ. Հայաստանի հունահռոմեական հավաքականը երրորդն է

11:37 • 20/09

ՄԻՊ աջակցությամբ դատապարտյալը վիրահատվել է

11:35 • 20/09

ՕԵԿ-ը կողմնակից է երկրում թալանի, կողոպուտի բոլոր մեղավորներին պատժելուն, Մարտի 1-ը բացահայտելուն ու արտահերթ ընտրություններին. հայտարարություն

11:29 • 20/09

Հայերեն–ֆրանսերեն զրուցարան. Ոստիկանության նվերը՝ Կառավարության անդամների սեղաններին

11:20 • 20/09

Մալայզիայի նախկին վարչապետին յուրացված 628 միլիոն դոլարի առնչությամբ 21 մեղադրանք է առաջադրվել

11:19 • 20/09

ԲԿ–ներին պետպատվեր հատկացնելիս նախատեսվում է հիմք ընդունել ոչ միայն պետպատվերով, այլև վճարովի հիմունքներով մատուցված ծառայությունների ծավալը

11:06 • 20/09

Թուրքիայում սպանվել է Ադրբեջանի արդարադատության նախկին նախարարի որդին

11:04 • 20/09

Երևանի ավագանու ընտրություններին ընտրակաշառք տալու առերևույթ դեպքի առթիվ երկրորդ քրեական գործն է հարուցվել. Դատախազություն

11:00 • 20/09

Կառավարության նիստը՝ ուղիղ. օրակարգում են ԱՀ ոստիկանությանը գույք հատկացնելու, հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը երկարաձգելու և այլ հարցեր

10:57 • 20/09

ՉԼ. Հայտնի են առաջին տուրի լավագույն գոլի թեկնածուները (տեսանյութ)

10:57 • 20/09

«Հրապարակ». «Արմենալը» փակվում է, իսկ գործարանի ադմինիստրացիան լռում է

10:55 • 20/09

Չեմպիոնների լիգա. Հայտնի են շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի 4 հավակնորդները

10:41 • 20/09

Ռուսաստանը բազմակի օգտագործման իր առաջին հրթիռը կստեղծի

10:33 • 20/09

«Փաստ». Առողջապահության նախարարը տապալում է շվեյցարական ամենամեծ ներդրումային նախագիծը

10:20 • 20/09

Քննարկվել է Երևանում կայանալիք «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի կազմակերպչական աշխատանքների ընթացքը

10:19 • 20/09

Վրաստանի տարածքով ավտոտրանսպորտով հացահատիկային բեռների ներկրման արգելքը հետաձգվել է մինչև տարեվերջ

10:18 • 20/09

Ճապոնիայում առցանց բորսայից 60 միլիոն դոլարի թվային արժույթ է գողացվել

10:16 • 20/09

Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևը ճանաչողական այց է կատարել ՀՀ ԱԱԾ

10:14 • 20/09

«Հրապարակ». Ալիկ Սարգսյանը վերականգնել է կապերը Ռ. Քոչարյանի շուրջ հավաքվող անձանց, այդ թվում՝ վաղեմի հակառակորդ Հ. Աբրահամյանի հետ

10:08 • 20/09

Թրամփը քննադատել է Բուշ-կրտսերին ԱՄՆ պատմության «միակ վատագույն սխալը» գործելու համար

10:03 • 20/09

«Ժողովուրդ». Հրազդանյան չարաշահումների քրոնիկա. Ա. Դանիելյանը համայնքային միջոցները ծառայեցրել է եղբոր բիզնեսին շահույթ ապահովելու համար

09:52 • 20/09

«168 ժամ». Ամերիկացիները մերժում են Նիկոլ Փաշինյանին

09:51 • 20/09

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Օսիայի նախագահին՝ երկրի Անկախության օրվա առթիվ

09:50 • 20/09

Թուրքիայում հանցախմբի անդամները, որոնց թվում կան Վրաստանի քաղաքացիներ, 20 տոննա մոլիբդենով հայկական բեռնատար են թալանել (տեսանյութ)

09:42 • 20/09

Մենք կողմ ենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ

09:34 • 20/09

«Ժողովուրդ». Արսեն Թորոսյանն առանց որևէ հիմնավորման աշխատանքից ազատել է Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենին

09:33 • 20/09

Հրապարակվել է ՌԴ-ում ՄիԳ 31-ի կործանման վայրից առաջին տեսանյութը

09:12 • 20/09

«Ժողովուրդ». Գարեգին Բ կաթողիկոսն ինքնակամ կլքի աթոռը հիվանդության հիմքով

09:03 • 20/09

«Հրապարակ». Հոկ­տեմբերին Նյու Յորք կմեկնի ՀՀ նախագահը՝ East-West Institute-ի շնորհած «Համաշ­խարհային պետական գործիչ» տիտղոսն ստանալու

08:41 • 20/09

«168 ժամ». Նիկոլ Փաշինյանը գնում է վա-բանկ

08:20 • 20/09

«Ժամանակ». Հայ-վրացական հաղթանակ. Վրաստանը ցա­մաքային ճանապարհով ցորենի ներկրման արգելքի որոշումը հե­տաձգել է մինչև տարեվերջ

07:41 • 20/09

Երևանում և 9 մարզում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

07:33 • 20/09

Էմինեմի «Killshot» երգը լսումների քանակով YouTube-ի ռեկորդակիր է դարձել

06:49 • 20/09

Ճապոնիայի արտգործնախարարը մտադիր է Լավրովի հետ քննարկել հաշտության պայմանագիր կնքելու առաջարկը

06:17 • 20/09

Փրկարարները հայտնաբերված օձերին տեղափոխել են անվտանգ տարածք

06:11 • 20/09

Փենսիլվանիայի ծերանոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել. կան զոհեր

05:43 • 20/09

Թունավոր մեդուզաները ողողել են Իտալիայի ափերը

05:14 • 20/09

ՄԱԿ-ը չի պատրաստվում միջամտել ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի բանակցություններին. Գուտերեշ

04:44 • 20/09

Հարավային Օսիան պատրաստ է ուղիղ երկխոսություն սկսել Վրաստանի հետ

04:17 • 20/09

Ավտովթար Երևանում. բախվել են Tavris, Mercedes և ВАЗ 2121 ավտոմեքենաները. shamshyan.com

03:59 • 20/09

Փոթորկի հետևանքով ԱՄՆ-ի ափերին թունավոր մրջյունների «կղզյակներ» են առաջացել (տեսանյութ)

03:16 • 20/09

Ջորջ Բուշ կրտսերը կոչ է արել մակեդոնացիներին կողմ քվեարկել անվանափոխությանը

02:41 • 20/09

Տեխասում թեթև շարժիչով ինքնաթիռն ընկել է ավտոմեքենաների վրա. կան տուժածներ

01:59 • 20/09

ԱՄՆ-ը պատրաստ է փոխել Հյուսիսային Կորեայի հետ հարաբերությունների ձևաչափը

01:37 • 20/09

Վատիկանում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի խումբ մարդկանց

01:25 • 20/09

ՉԼ. «Ռեալը» ոչ մի դժվարություն չունեցավ «Ռոմայի» հետ խաղում (տեսանյութ)