Զարուհի Փոստանջյանը Խորենացիում սպասում է ՄԻՊ-ի պատասխանին՝ ՊՊԾ գունդ սնուդ մտցնելու համար
Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ու մի խումբ քաղաքացիներ Խորենացի փողոցում դեռ սպասում են, որ նրանց թույլ տան սնունդ մտցնել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք, ուր արդեն 4 օրից ավելի է, ինչ «Սասնա ծռերի» խմբի անդամները մնացել են առանց սննդի:
«Մինչ այս պահը որևէ սնունդ թույլ չեն տվել տանել: Ոստիկանությունը օրենքից դուրս է գործում, դա միանշանակ է, և միանշանակ է, որ միակ հանգուցալուծումը Սերժ Սարգսյանի հրաժարականն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Փոստանջյանը: Ըստ պատգամավորի՝ Մարդու իրավունքների պաշտպանի միջոցով էլ է փորձել հարցը լուծել, սակայն մինչ այժմ պատասխան չկա:
«Չեմ կարծում, որ բանակցություններն արդյունավետ են, պետք է հանրությունն ինքը ինքնակազմակերպվի: Ապստամբությունը դա պարտականություն է: Պարտավոր էինք դիմել, մեր հայրենիքը փրկելու համար»,- հայտարարեց Փոստանջյանը:









