Քլինթոնը դարձել է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնական թեկնածու
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Ֆիլադելֆիայում Դեմոկրատական կուսակցության հավաքի ժամանակ դարձել է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության պաշտոնական թեկնածուն, հաղորդում է NBC-ն:
Մանրամասնվում է, որ Քլինթոնը երկրի պատմության առաջին կին քաղաքական գործիչն է, ում հաջողվել է ստանալ երկրի խոշորագույն կուսակցության աջակցությունը:
Քվեարկության ժամանակ Քլինթոնը ստացել է հավաքի 2383 մասնակիցների ձայնը:










