«Հայրիկյան հեռացիր». Ազատության հրապարակում պահանջում են ԱԻՄ նախագահի հեռացումը
Ազատության հրապարակում հանրահավաքին Հավաքվածների մի մասը պահանջեցին, որ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը հեռանա հրապարակից՝ վանկարկելով՝ «Հայրիկյան հեռացիր»: «Սարքած բան ա»,- իր դեմ ներկայացված մեղադրանքների առթիվ հայտարարեց Հայրիկյանը՝ հավելելով, որ դրանք գործակալ-սադրիչներ են:
Ազատության հրապարակում ոստիկանության գործողությունները համակարգում է ՊՊԾ գնդից օրերս ազատ արձակված Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:










