Շվեյցարիայում բացվել է բաց երկնքի տակ աշխարհում առաջին հյուրանոցը (լուսանկարներ)

14:21 • 27.07.16

Շվեյցարիայի գեղատեսիլ անկյուններից մեկում բացվել է իր տեսակի մեջ աննախադեպ հյուրանոց, որը  կոտրում է  նմանատիպ վայրերի վերաբերյալ եղած բոլոր կարծրատիպերը:

 

Ինչպես նշում է AdMe.Ru-ն, հյուրանոցը գտնվում է բաց երկնքի տակ և չունի ո’չ պատեր, ո’չ առաստաղ, ո’չ էլ դռներ: Չորս կողմից աչքերի առաջ են հառնում միայն ալպիական ցնցող բնապատկերներն ու մոգական գեղեցկությամբ աստղազարդ երկնակամարը:

 

 «Մենք հրաժարվել ենք բոլոր պատերից, որպեսզի ոչինչ չխանգարի մեր հաճախորդներին լիարժեք վայելել բնությունը»,-պատմել է  Null Shtern հյուրանոցի տերերից մեկը:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ ինքնատիպ հյուրանոցը գտնվում է  ծովի մակերևույթից 2.000 մ բարձրության վրա` շվեյցարական Ալպերի հենց կենտրոնում: Այստեղ 1 գիշեր անցկացնելու համար անհրաժեշտ է վճարել 210 դոլար:

 

Հյուրանոցը չունի ոչինչ բացի ահռելի մահճակալից, զույգ պահարաններից ու լուսամփոփներից, իսկ հանրային զուգարանը գտնվում է քիչ հեռու: Մինչդեռ հյուրերի համար նախաճաշն ու ընթրիքը պատրաստում է  հարևանությամբ ապրող ծառայապետը, ով սնունդը մատուցում է հենց անկողնու մեջ:

\