Կատուն վերադարձել է տերերի մոտ 11 տարվա բաժանումից հետո

05:26 • 28.07.16

Միստի անունով կատուն անհետացել էր Պորտլենդում 2005թ-ին, իսկ նրա տերերը կարծել են, թե կենդանուն կայոտն է սպանել, քանի որ հարևանությամբ նման դեպքեր եղել են:

Սակայն անցած շաբաթ, 11 տարվա բաժանումից հետո, Միստին վերադարձել է տուն: Վերջերս նա հայտնվել էր Մալթոնի շրջանի անտուն կենդանիների ապաստարանում, որտեղից միկրոչիպի օգնությամբ անասնաբույժները պարզել են, թե ովքեր են նրա տերերը, հաղորդւոմ է KGW-ն:

Ըստ զույգի՝ այս բլոր տարիներին իրենց տնային կենդանին այլ ընտանիքում է ապրել և ամուսինները կցանկանային նրանց հետ շփվել: