Նժդեհը, որ փողոցով քայլի ու մի երկու շնիկ հաչան, ի՞նչ կանի. Հայրիկյանը իրեն հեռանալու կոչ անողների մասին

13:21 • 28.07.16

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ երեկ Ազատության հրապարակում իրեն հեռանալու կոչ անողներին:  «Մի քանի լակոտ սադրիչներ բնական չէ՞ որ հիմնական դերակատարի նկատմամբ պետք է հատուկ գործեր անեն, դրանց պապիկներն էլ են նույն բանն արել: Նժդեհը, որ փողոցով քայլի ու մի երկու շնիկ հաչան, ի՞նչ կանի, կանցնի չէ՞ անտարբեր: Նրանք ճղճղացին, մերոնք ուզում էին հարցերը լուծել, ասացի՝ չի կարելի:  Իրենք ասում էին հեռացիր, բայց շան լակոտներ, դուք ովքե՞ր եք, որ Հայրիկյանին հեռացնեք»,- ասաց նա:

Ըստ նրա՝ Հայրիկյանի դեմ բոլոր պրովակատորները պետք է զգույշ, լարված աշխատեն, որովհետև Հայրիկյանն է, որ եղել է քաղաքական դաշտի հակահարձակումների կիզակետում:

Ինչ վերաբերում է հարցին, թե ովքեր են լիդերները, Պարույր Հայրիկյանը պատասխանեց, որ հիմա ճգնաժամային իրավիճակ  է և այդ մասին խոսելու ժամանակը չէ: Նա նշեց, որ այսօր հրապարակը կարող է այլ տեսք ունենալ:

«Լիդեր կարող է նույնիսկ չլինել, սակայն կարող է  առաջնորդել»,- ասաց նա: Հարցին, թե օրինակ, ով կարող է առաջնորդել, Պարույր Հայրիկյանն ասաց. «Մեր Տեր Հիսուս Քրիստոսը իր սկզբունքներով կառաջնորդի մեզ, իսկ եթե նկատի ունեք, կոնկրետ մարդու, ապա կյանքը ցույց կտա»:

 

 

Նժդեհը, որ փողոցով քայլի ու մի երկու շնիկ հաչան, ի՞նչ կանի. Հայրիկյանը իրեն հեռանալու կոչ անողների մասին