ՊՊԾ գնդի միջադեպի և հետագա զարգացումների հետևանքով հիվանդանոցում է 11 հիվանդ, որից 4-ը` ոստիկան

10:39 • 28.07.16

Հուլիսի 28-ին, ժամը 10:00-ի դրությամբ Երևանի բժշկական կազմակերպություններում ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում զինված միջադեպի և հետագա զարգացումների հետևանքով հիվանդանոցային բուժօգնություն է ստանում 11 հիվանդ, որից 4-ը` ոստիկան:

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից։ Եվս 3 հիվանդ գտնվում է դատապարտյալների հիվանդանոցում:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբի զինված անդամները մուտք են գործել և 12 օր է՝ գտնվում են ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում։ Երևանի Խորենացի փողոցում գտնվող գնդի հարակից տարածքում քաղաքացիները հանրահավաքներ են կազմակերպում՝ ի աջակցություն զինված խմբի անդամների։