Հովիկ Աբրահամյանը հրաժարվում է ՀՊՏՀ-ի խորհրդի նախագահի պաշտոնից

11:52 • 29.07.16

 

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան, Կառավարությունը նիստի ընթացքում հաստատեց


«Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան»  հիմնադրամի ռեկտորի պաշտոնում ընտրված Ռուբեն Կառլենի Միրզախանյանի ընտրության և «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան»  պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնում Կորյուն Լուկաշի Աթոյանի ընտրության արդյունքները:


Նիստի ընթացքում Հովիկ Աբրահամյանը հայտնեց, որ ինչպես արդեն ասել է, ինքը հրաժարվում է Տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահի պաշտոնից .« Ուզում եմ հիշեցնել, քանի որ ես Տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահն եմ, ելնելով աշխատանքային ծանրաբեռնվածությունից, ես հայտարարել եմ, որ հրաժարվելու եմ խորհրդի նախագահի  պաշտոնից և կառաջարկեմ առաջիկա խորհրդի նիստում Կրթության և գիտության նախարարության հետ ձևավորեք, միասին քննարկենք խորհրդի նախագահ ընտրելու հարցը»:

 

 

Հովիկ Աբրահամյանը հրաժարվում է ՀՊՏՀ-ի խորհրդի նախագահի պաշտոնից