Խորենացի փողոցի և Սարի թաղի գիշերվա միջադեպի ժամանակ բերման է ենթարկվել 165 մարդ. Ոստիկանություն
Երևանի Խորենացի փողոցում և Սարի թաղում գիշերը տեղի ունեցած միջադեպի հետևանքով Երևանի ոստիկանական տարբեր ստորաբաժանումներ են բերման ենթարկվել 165 հոգի: Այս մասին Tert.am-ին ասացին ոստիկանության լրատվական վարչությունից:
Նշենք, որ Խորենացի փողոցում և Սարի թաղում գիշերը տեղի են ունեցել բախումներ ոստիկանների և ցուցարարների միջև, ոստիկանությունը ցույց ցրելու համար կիրառել է հատուկ միջոցների։ Գիշերվա իրադարձությունների հետևանքով կան մի քանի տասնյակ տուժածներ։









