Արքայազն Ֆրանց Ալբրեխտի ու Բարոնուհի Կլեոպատրայի հարսանիքը (լուսանկարներ)

19:59 • 30.07.16

Բավարիայի արքայազն Ֆրանց Ալբրեխտ ցու Էթինգեն-Շպիլբերգն ու բարոնուհի Կլեոպատրա ֆոն Ադելսհայմ ունդ Էրնեստը ծանոթացել են հինգ տարի առաջ՝ ընդհանուր ընկերոջ ծննդյան տոնի ժամանակ, իսկ 2016 թավականի հուլիսի 28-ին ամուսնացել են։

 

Ինչպես նշում է Tatler.ru-ն, հարսնացուն կրել է Luisa Beccaria բրենդի հարսանեկան զգեստ։ Պսակադրության արարողությունից հետո նորապսակներն ուղևորվել են հարսնացուի հորը պատկանող ամրոցը, որտեղ նրանց դիմավորել ու շնորհավորել է 800 հյուր՝ արքայազն Հարրիի ու հարսնացուի ընկերուհի Բեատրիս Բորոմեո Կազիրագիի գլխավորությամբ։

 

Նշվում է, որ ամրոցի մի մասը վերածվել է հեքիաթային անտառի տեսքով զարդարված պարահրապարակի, որտեղ հյուրերին զվարճացրել է իտալացի դիջեյ Մատեո Չեկարինին։