ՊՊԾ գնդում պահվող բժիշկ Սալվադոր Խեչոյանն ազատության մեջ է. Թագուհի Ստեփանյան

16:24 • 30.07.16

ՊՊԾ գնդում պահվող բժիշկ Սալվադոր Խեչոյանն ազատության մեջ է: Tert.am-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Շտապօգնության տնօրեն Թագուհի Ստեփանյանը: 

Ըստ նրա՝ երեկ երեկոյան գնդի տարածքում կրակահերթից տուժած խմբի երկու անդամներին ՊՊԾ գնդից դուրս տանելուց հետո Սալվադոր Խեչոյանն այլևս հետ չի վերադարձել գունդ:

«Սալվադորը ազատ չի արձակվել, Սալվադորը հիվանդին տեղափոխելուց հետո չի վերադարձել»,-ասաց նա:

Թագուհի Պետրոսյանը ասաց, որ մյուս բժիշկը Նորայր Թևանյանը և բուժքույր Մալինա Մարգարյանը դեռևս ՊՊԾ գնդի տարածքում են: Նրանց հետ կապ հաստատել չի հաջողվել:

 

 

 

ՊՊԾ գնդում պահվող բժիշկ Սալվադոր Խեչոյանն ազատության մեջ է. Թագուհի Ստեփանյան