Գիտնականները սնվելու մոդել են մշակել, որն օգնում է հաղթահարել ճարպակալումը
Սիդնեի համալսարանի մի խումբ հետազոտողներ մշակել են սնվելու նորարար մոդել, որն ընդունակ է օգնել հաղթահարել ճարպակալումը:
Ըստ գիտնականների կարծիքի՝ դիետաներում ավելի կարևոր հանգամանք է հանդիսանում պրոտեինի առկայությունը: Այդ տարրը նպաստում է օրգանիզմում ճարպերի ու ածխաջրերի յուրացմանը:
Նոր տեխնոլոգիան նախատեսում է ցանկացած մթերքի բաղադրության տարրերի ազդեցության ուսումնասիրությունը: Գլխավոր հանգամանքը հանդիսանում է մթերքների կայուն և համաչափ օգտագործումը:










