Ոստիկանությունը հավելյալ ուժեր է ուղարկել Լոնդոն

06:54 • 04.08.16

Ոստիկանությունը հաղորդել է որ հավելյալ ուժեր է ուղարկել Լոնդոնի այն թաղամաս, որտեղ  հարձակման հետևանքով չորեքշաբթի առավոտյան զոհվել է մեկ մարդ և հինգը վիրավոր կա:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 22:30-ին: Տուժածները հոսպիտալացվել են:

«Թաղամաս հավելյալ ուժեր են ուղարկվել անվտանգության ապահովման համար»,- ասվում է հաղորդագրությունում:

Ոստիկանությունը չի բացառում, որ միջադեպը կապ է ունեցել ահաբեկչության հետ: Հարձակվողն արդեն ձերբակալված է:



Ոստիկանությունը հավելյալ ուժեր է ուղարկել Լոնդոն