Քիմ Քարդաշյանն iPhone-ի համար «մարմարե» պատյաններ է ստեղծել (լուսանկարներ)
Հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը վերջերս ստանձնել է դիզայների դերն ու սմարթֆոնների համար պատյանների արտադրությամբ զբաղվող LuMee ընկերության հետ համագործակցության արդյունքում ստեղծել iPhone-ի համար նախատեսված ինքնատիպ պատյաններ:
Ինչպես նշում է The Verge-ը, պատյաններն արտաքուստ նման են սև ու սպիտակ մարմարի: Հայտնի է, որ հայազգի աստղի դիզայնով ստեղծված նմուշների գինը 54.95 դոլար է:
Դրանք նախատեսված են iPhone 6 և 6S մոդելի սմարթֆոնների համար:











