Գվեն Սթեֆանին պատրաստվում է հարսանիքի (լուսանկարներ)

05:31 • 06.08.16

Us Weekly ամսագիրը Գվեն Ստեֆանիի երկրպագուների հետ կիսվել է հուզիչ տեղեկությամբ: Ըստ պարբերականի՝ երգչուհին և նրա սիրելին՝ քանթրի երաժիշտ Բլեյք Շելթոնը պատրաստվում են օրինականացնել իրենց հարաբերությունները: Զույգին մոտ կանգնած աղբյուրը հաղորդել է, որ հարսանեկան զանգերի ղողանջներին քիչ է մնացել: