Ստամբուլի հանրաքավաքին մասնակցում է ավելի քան մեկ միլիոն մարդ․ Reuters
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զինվորականների կողմից հեղաշրջման անհաջող փորձից հետո ազգային համախմբվածությունը, միասնականությունը և ուժը ցուցադրելու նպատակով Ստամբուլում զանգվածային հանրահավաք է կազմակերպել, որին ժամանել է ուղղաթիռով կնոջ՝ Էմինե Էրդողանի հետ։
Ինչպես նշում է Reuters-ը՝ Ստամբուլի պատմական թերակղզում գտնվող Յենիկապի մարզահրապարակում հավաքվել է Էրդողանին աջակցող ավելի քան մեկ միլիոն ցուցարար, ովքեր շարունակում են Թուրքիայի դրոշով փաթաթված շրջել տարածքում և իշխանամետ արտահայտություններ վանկարկել։
AP գործակալության հաղորդմամբ՝ ցուցարարների քանակության վերաբերյալ պաշտոնական գնակատական չի հայտնվել, սակայն թուրքական լրատվամիջոցները նշում են, որ հանրահավաքին մասնակցում են միլիոնավոր մարդիկ, և մարզահրապարակն այնքան լիքն է, որ շատերին դարպասների մոտից հետ են ուղարկում։
Աղբյուրը մանրամասնում է, որ Թուրքիայի երեք ընդդիմադիր կուսակցություններից երկուսի ղեկավարներն ու երկրի հոգևոր առաջնորդները նույնպես մասնակցում են հանրահավաքին և նստած են Էրդողանի հարևանությամբ։










