ԱՄՆ-ն ստիպված է ընտրել Թուրքիայի և Գյուլենի կազմակերպության միջև. Էրդողան

03:23 • 11.08.16

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ուշ, թե շուտ պետք է ընտրություն կատարի Անկարայի և ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի կազմակերպության միջև, ում թուրքական իշխանությունները մեղադրում են ռազմական հեղաշրջման կազմակերպման մեջ, հաղորդում է  Anadolu գործակալությունը:

«Վաղ թե ուշ ԱՄՆ-ն պետք է ընտրություն կատարի: Թուրքիան կամ FETO-ն: Նրանք պետք է ընտրություն կատարեն»,- ասել է Էրդողանը՝ ելույթ ունենլով Անկարայում իր կողմնակիցների առջև:

Թուրքիայում հուլիսի 16-ի երեկոյան մի խումբ զինվորականներ ռազմական հեղաշրջման փորձ են իրականացրել, որը ճնշվել է իշխանությունների կողմից: