Հրապարակվել է ենթադրյալ iPhone 7-ի նոր լուսանկարը

11:46 • 12.08.16
Հրապարակվել է ենթադրյալ iPhone 7-ի նոր լուսանկարը

Մինչ ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը պատրաստվում է 7-րդ սերնդի iPhone-ի սեպտեմբերյան շնորհանդեսին, համացանցում շարունակում են պարբերաբար տարածվել ենթադրյալ մոդելի լուսանկարներն ու տեղեկություններ դրա վերբերյալ:

 

Ինչպես նշում է The Telegraph-ը, չեխական Letem Svetem կայքում հրապարակվել է մի լուսանկար, որում ներկայացված են ենթադրյալ iPhone 7 և 7 Plus մոդելները:

 

Երկու սմարթֆոններն էլ ոսկեգույն են, ունեն ավելի մեծ տեսախցիկ, ինչպես նաև 5.5 դյույմ անկյունագոծվ էկրան: 

 

Ինչ վերաբերում է հեռախոսների առաջնամասին, ապա ըստ քաջատեղյակ աղբյուրների՝ այն չի տարբերվում iPhone 6s-ից:

 

Letem Svetem-ում նշվում է նաև, որ Apple-ը պատրաստվում է նոր հեռախոսները թողարկել նաև կապույտ գույնով:

 

iPhone 7 and 7 Plus leaked images

 

Հրապարակվել է ենթադրյալ iPhone 7-ի նոր լուսանկարը