Գործնական խորհուրդներ, որոնք կօգնեն ծանոթության ընթացքում դրական տպավորություն թողնել
Յուրաքանչյուր նոր ծանոթության ժամանակ մենք հաշված վայրկյանների ընթացքում որոշում ենք` մարդը մեզ դուր է գալիս, թե ոչ, և այս սկզբունքն աշխատում է երկուստեք: Շատերի համար ծանոթության հետ կապված իրավիճակը սթրեսային է, մանավանդ եթե մարդն իրեն անինքնավստահ է զգում կամ ուղղակի ամաչկոտ է:
AdMe.ru-ն հավաքել է լավ տպավորություն թողնելու խորհուրդները, որոնք և ներկայացնում ենք ստորև.
Աչքերի մեջ նայեք
Զրուցակցի աչքերին ուղղված բաց և ուղիղ հայացքը թույլ կտա արագ մտերմանալ մարդու հետ: Այսպիսի հայացքը վստահության և ազնվության մասին է վկայում:

Անկեղծ ժպտացեք
Նոր մարդկանց հետ ծանոթանալը շատ ավելի հեշտ կդառնա, եթե յուրաքանչյուր հանդիպում ուղեկցեք անկեղծ ժպիտով: Դրական զգացմունքներ ու հույզեր առաջացնող մարդկանց հանդեպ ավելի արագ է համակրանք ծագում:

Հիշեք ողջունելու մասին
Պատահական արտահայտությունից սկսված խոսակցությունը կարող է շփոթեցնել մարդուն: Ավելի լավ է ամենասկզբից ողջունել զրուցակցին և ներկայանալ: Պետք չէ վախենալ անծանոթ մարդկանց առաջինը բարևելուց: Սա հաջողակ ծանոթությունների ամենապարզ բաղադրիչն է, որին հաճախ ուշադրություն չեն դարձնում:

Բաց եղեք և վստահություն դրսևորեք
Մեր մարմինը խոսում է շատ բաների մասին, և անհրաժեշտ տպավորություն ստեղծելու համար կարելի է այս փաստն օգտագործել: Վստահության մթնոլորտ ստեղծելու ազդանշաններն են՝ անկաշկանդ կեցվածքը, ուղիղ, բայց ոչ լարված մեջքը, բարձր պահած գլուխը, ազդրերի մակարդակին գտնվող ձեռքերը:

Հետաքրքրվածություն ցուցաբերեք
Մարդու հանդեպ անկեղծ հետաքրքրվածություն ցուցաբերելու գործում կօգնի նրա խոսելու ընթացքում թեթևակի առաջ թեքվելը: Պատկերացրեք, որ ձեր զրուցակիցը սենյակում գտնվող միակ մարդն է. այս կերպ ձեր անկեղծությունն ու հետաքրքրվածությունն ինքնաբերաբար կարտահայտվեն:

Ուշադիր լսեք
Ծանոթության ընթացքում թույլ տրվող դասական սխալն անդադար ինքն իրենից խոսելն է: Մարդիկ հավանում են նրանց, ովքեր հետաքրքրվածություն են ցուցաբերում իրենց հանդեպ: Զրուցակցին ինչ-որ բան պատմելու հնարավորություն տվեք: Կարելի է մարդու հետաքրքրությունների ու հոբբիների մասին մի քանի հարց տալ և ուշադիր լսել:

Դրական լիցքեր հաղորդեք
Հույզերը վարակիչ են, և մենք հավանում ենք այն մարդկանց, ովքեր աշխարհն ավելի պայծառ են դարձնում: Եթե ուզում եք դուր գալ զրուցակցին, պետք է խուսափեք բացասական արտահայտություններից ու բողոքներից: Այս դեպքում մարդը կհիշի ձեր դրական տրամադրությունն ու կցանկանա կրկին սուզվել այդ էներգիայի մեջ:











