Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի շապիկին Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի նկարն էր (լուսանկար)
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 98 կգ քաշային կարգում րոպեներ առաջ Օլիմպիական խաղերի չեմպիոն դարձավ Արթուր Ալեքսանյանը:
Պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ Արթուրի շապիկի վրա պատկերված էր քառօրյա պատերազմ զոհված Արցախի Հերոս Ռոբերտ Աբաջյանի նկարը:
Պարգևատրումից հետո Ալեքսանյանը խոսել է հայ լրագրողների հետ:
«Չհասկացա, թե ինչ կատարվեց: Ամենակարևորն այն է, որ գոտեմարտի ժամանակ ուղեղս չանջատվեց: Հպարտ եմ ու ուրախ, որ 20 տարվա դադարից հետո ոսկին ուղևորվում է Հայաստան, ու հենց ես եմ տանում:
Շապիկիս պատկերված էր մեր հերոս Ռոբերտ Աբաջյանը: Արցախյան դեպքերից հետո որոշել էի, որ եթե հաղթեմ, այսպիսի բան եմ անելու: Հաղթանակս նվիրում եմ մեր հերոսներին, զինվորներին, ովքեր զոհվել են ու հիմա կանգնած են մեր սահմաններում»,– եզրափակել է Արթուրը։










