Ռիոյի Օլիմպիադայի արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանն ապրում է անմխիթար պայմաններով տնակում (լուսանկարներ)

15:08 • 18.08.16

«Սոս Գյումրի» ֆեյսբուքյան էջը նկարներ է հրապարակել, թե ինչ պայմաններում է ապրում Ռիոյի օլիմպիադայում արծաթե մեդալ նվաճած գյումրեցի ծանրորդ Գոռ Մինասյանը:

Նկարներից երևում է, որ դա շատ փոքր, նեղլիկ, անմխիթար վիճակում գտնվող տնակ է:

«Օլիմպիական արծաթ բերած գյումրեցի Գոռ Մինասյանը ապրում է տնակում: «Հաղթանակ» զբոսայգու դիմացի մայթը նայեք, տիեզերական արժեքների վիլլաներ են։ Գիտե՞ք ինչի դրանք կան, քանի որ Գոռն ու էլի հազարներ տնակում են ապրում, իսկ մենք հանդուրժում ենք»,- խմբի էջում գրել է նախաձեռնող խմբի անդամ Հայկ Բարսեղյանը։












Ռիոյի Օլիմպիադայի արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանն ապրում է անմխիթար պայմաններով տնակում (լուսանկարներ)