Պավլիկ Մանուկյանի վիրահատությունը նորմալ է անցել. փաստաբան

20:37 • 19.08.16

«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի վիրահատությունն ավարտվել է: Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց նրա փաստաբան Ինեսսա Պետրոսյանը։

Փաստաբանը նշեց, որ անձամբ չի տեսակցել իր պաշտպանյալին, առողջական վիճակի մասին մանրամասներ չունի, սակայն տեղյակ է, որ վիրահատությունը նորմալ է անցել:

Նշենք, որ Պավլիկ Մանուկյանի վիրահատությունը տեղի է ունեցել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում։

Հիշեցնենք, որ Պավլիկ Մանուկյանն ու իր որդին հուլիսի 27-ին ոտքի հրազենային վիրավորում են ստացել ՊՊԾ գնդի տարածքում։  Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել)։

 

Պավլիկ Մանուկյանի վիրահատությունը նորմալ է անցել. փաստաբան