Ինչու է Լևոն Երանոսյանն անսպասելի հետ կանչվել արձակուրդից. պարզաբանում է ոստիկանությունը

18:39 • 20.08.16

ՀՀ փոխոստիկանապետ, ներքին զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը, որը վարչապետի որոշմամբ, Սարի թաղի դեպքերից հետո ուղարկվել էր մեկամսյա արձակուրդի, հետ է կանչվել։

Tert.am-ի հարցին, թե ինչո՞ւ է արձակուրդից հետ կանչվել փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը, ոստիկանության լրատվության հետ կապերի վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանն ասաց. «Պարոն Երանոսյանն իր արձակուրդը կիսատ թողել, վերադարձել է ծառայողական անհրաժեշտությունից ելնելով»: 

Կոնկրետ ի՞նչ անհրաժեշտություն է, որի պատճառով փոխոստիկանապետին ստիպել են կիսատ թողնել հանգիստը, ոստիկանությունից հրաժարվեցին բացահայտել:

Հարցին, թե հնարավո՞ր է՝ Սարի թաղի և ՊՊԾ գնդի գործով ցուցմունք տալու հետ կապված է վերադարձել Լևոն Երանոսյանը, Աշոտ Ահարոյանը պատասխանեց. «Ոչ»:  

Նշենք, որ Խորենացի փողոցում և Սարի թաղում ցուցարարների ու լրագրողների նկատմամբ կատարված բռնությունները տեղի էին ունենում Լևոն Երանոսյանի ներկայությամբ, ով նաև հայհոյախառն արտահայտություններ էր անում։

Լևոն Երանոսյանի եղբայր Լեռնիկ Երանոսյանին, որն անձամբ էր նռնակ նետում ցուցարարների ուղղությամբ, ոստիկանապետը օգոստոսի 5-ին հեռացրեց աշխատանքից։

  

Ինչու է Լևոն Երանոսյանն անսպասելի հետ կանչվել արձակուրդից. պարզաբանում է ոստիկանությունը