Ֆիլիպինցի ձկնորսը 34 կգ կշռող հսկա մարգարիտ է հայտնաբերել

21:53 • 23.08.16

Ֆիլիպիններում հայտնաբերված մարգարտի այս հսկա կտորը կարող է խոշորագույնը լինել աշխարհում` հինգ անգամ գերազանցելով նախորդ ռեկորդը:

Ինչպես գրում է Daily Mail-ը` այն հայտնաբերել է տեղի ձկնորսներից մեկը, ում անունը չի նշվում: Հաղորդվում է, որ 34 կգ կշռող մարգարիտը Պալավան կղզում հայտնաբերեվել է ծովի հատակից 10 տարի առաջ:

Ձկնորսը չի իմացել իր հայտնաբերած գանձի իրական արժեքը, որը կազմում է 100 մլն դոլար և այն պահել է իր տանը` որպես «հաջողություն բերող հմայիլ»: Սակայն այս տարի տանը բռնկած հրդեհի պատճառով ֆիլիպինցին ստիպված է եղել տեղափոխվել, որից հետո նա որոշել է հանձնել իր գտածոն տեղի զբոսաշրջային պաշտոնյային: Վերջինս էլ տեղեկացրել է նրան, որ գտածն իրական գանձ է:

Հսկա մարգարտի լայնությունը կազմում է 30 սմ, իսկ երկարությունը` 67 սմ: Նախկին ռեկորդակիր մարգարիտը, որը հայտնի է «Ալլահի մարգարիտ» անունով, կշռում է 6.4 կգ և գնահատվում է 35 մլն դոլար: