«Զվարթնոցում» դիմավորեցին Ռիո 2016-ի հայ չեմպիոններին (լուսանկարներ, տեսանյութ)

00:51 • 27.08.16

«Զվարթնոց» օդանավակայանն ու օդանավակայանի հարակից տարածքը բազմամարդ է. Հայաստան վերադարձան Ռիո 2016-ի մեդալակիր մարզիկները՝ ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը և արծաթե մեդալակիրներ Միհրան Հարությունյանը, Գոռ Մինասյանը և Սիմոն Մարտիրոսյանը: Զվարթնոց օդանավակայանում վանկարկումները չեն դատարում՝ «Միհրան, չեմպիոն», «Արթուր,չեմպիոն», «Հերոսներ», «Հայաստան», հնչում է ազգային երաժշտություն։


Օլիմպիական չեմպիոններին դիմավորեցին դափնեպսակներով, ծափահարություններով ու շքեղ հրավառությամբ: 

Օլիմպիականներին դիմավորելու էին եկել նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը և Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը:

Հարյուրավոր քաղաքացիներ օլիմպիական չեմպիոններին ուղեկցեցին դեպի նրանց համար նախատեսված ավտոբուսը, իսկ բազմաթիվ քաղաքացիներ մոտենում էին Միհրան Հարությունյանին, ողջունում և քաջալերում, ասելով, որ ինքը օլիմպիական բացարձակ չեմպիոն է:











Բազմաթիվ քաղաքացիներ, այդ թվում նաև գյումրեցիներ, եկել են Երևան դիմավորելու Ռիո 2016-ում մեդալներ նվաճած հայ օլիմպիականներին։ Արթուր Ալեքսանյանին դիմավորելու էր երկել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Հիշեցնենք, որ 2016 թվականի ամառային Օլիմպիական խաղերը Հայաստանի հավաքականն ավարտում է նվաճած 4 մեդալով՝  1 ոսկի և 3 արծաթ:

Հայաստանին ոսկի պարգևել է հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, իսկ արծաթե մեդալ նվաճել են հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը, ծանրամարտիկներ Գոռ Մինասյանն ու Սիմոն Մարտիրոսյանը:

Զվարթնոց օդանակայանում, ի պատիվ օլիմպիական մեդալակիրների շքեղ հրավառություն են կազմակերպել:











«Զվարթնոցում» դիմավորեցին Ռիո 2016-ի հայ չեմպիոններին (լուսանկարներ, տեսանյութ)