ԼՐԱՀՈՍ
-
  Իրադարձային   22:45 • 28.08.16 Սահմանադրական փոփոխություններով Ալիևը ցանկանում է Ադրբեջանը վերածել խանության. սահմանադրագետ Նոր սահմանադրության նախագծով առաջարկվում է նաև նվազեցնել նախագահի թեկնածուի տարիքային շեմը, որը հիմա 35-ն է. «Այդպիսով Ալիևը ցանկանում է իր ընտանիքի անդամներից մեկին նշանակել փոխնախագահ, հետո նախագահ: Ենթադրում եմ, որ դրա համար նախատեսել է զավակներին»,- նշեց Գաբրիել Բալայանը:
-
  Իրադարձային   22:23 • 28.08.16 Ամերիկացի օդաչուներին հաջողվել է իջեցնել Boeing-ը, որի շարժիչը սկսել է մաս-մաս լինել հենց թռիչքի ժամանակ Ամերիկյան Southwest Airlines ավիաընկերության Boeing 737 օդանավի անձնակազմը բարեհաջող կերպով վայրէջք է կատարել, երբ ինքնաթիռի շարժիչը սկսել է քանդվել հենց թռիչքի ժամանակ:
-
    Իրադարձային   22:04 • 28.08.16 Նիցցայում ոստիկանները տուգանել են հիջաբ կրող կանանց` անտեսելով ֆրանսիական դատարանի որոշումը Ինչպես հայտնում է Daily Mail-ը, միջադեպը տեղի է ունեցել երեկ: Մուսուլմանուհիները մտածել են, որ կարող են հանգիստ այցելել լողափ, քանի որ ֆրանսիական դատարանը որոշում էր կայացրել կասեցնել բուրկինի կրելու արգելքը: Սակայն ֆրանսիական որոշ քաղաքների ղեկավարներ որոշել են ուժի մեջ պահել արգելքը:
-
  21:54 • 28.08.16 Հիվանդանոց սնանկների համար. մոսկովյան բանկը գրաված հայազգի գործարարը դարձավ ազգային գաղափարախոսության հեղինակ. Gazeta.ru Մոսկովյան բանկը գրաված հայազգի գործարար Արամ Պետրոսյանը դարձել է բարոյական և նյութական սնանկացման նոր ազգային գաղափարախոսության հեղինակ, ով իր շուրջը գնալով ավելի ու ավելի...
-
    21:32 • 28.08.16 Հայտնի է աշխարհի ամենատարեց մարդը, բայց նա մահանալ է ուզում (Տեսանյութ, լուսանկարներ) Ինդոնեզացի տղամարդը նշում է, որ մահվանը սկսել է նախապատրաստվել 1992-ին: Նա անգամ պատրաստի տապանաքար ունի, բայց 24 տարի անց դեռ ապրում է: Նա երկար է ապրել իր բոլոր 10 քույր ու եղբայրներից, 4 կանանցից և երեխաներից:
-
    Մշակույթ     Իրադարձային   21:03 • 28.08.16 Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը կարող է առաջադրվել Օսկարի (լուսանկարներ) Lexica Films-ը մտադիր է նաև իրավունք ձեռք բերել ֆիլմի անգլալեզու ռիմեյքի ստեղծման համար: Covert Media-ի ղեկավարությունը Գյումրու երկրաշարժի մասին պատմող ֆիլմը տեսնում է որպես «Օսկար» կինոմրցանակի դափնեկրի թեկնածու` «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:
-
  20:34 • 28.08.16 ՀՀ-ի դեմ ՄԻԵԴ-ի վճիռները միայն օրենսդրական բացի հետևանք չեն, դատավորները կարող են չկիրառել միջազգային պայմանագրերին հակասող օրենքները. Գևորգ Դանիելյան Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ «Սիմոնյանն ընդդեմ Հայաստանի» հերթական գործով վճռի պահանջները կատարելու նպատակով 18 225 եվրոյին համարժեք ...
-
  Սպորտ   Իրադարձային   20:23 • 28.08.16 Ռիոյի Պարաօլիմպիկ խաղերից հեռացված ռուս մարզիկների արտոնագրերը տրվել են ամերիկացի մարզիկներին Ռիո դե Ժանեյրոյի Պարաօլիմպիկ խաղերից դուրս մնացած ռուս մարզիկների արտոնագրերի մի մասը, որոնք վերաբաշխվել են Ռուսաստանի հավաքականի հեռացման հետևանքով, բաժին են հասել 22 ամերիկացի մարզիկների:
-
  Իրադարձային   20:02 • 28.08.16 Ուզբեկստանի նախագահը հոսպիտալացվել է. Фергана.Ру-ի տվյալներով՝ Քարիմովը գիշերը կաթված է ստացել Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը տեղափոխվել է հիվանդանոց: INTERFAX.RU-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է երկրի կառավարության կողմից այսօր տարածված հաղորդագրության մեջ:
-
    Իրադարձային   19:53 • 28.08.16 Ամերիկացի լեռնագնացն առանց պաշտպանիչ պարանների հաղթահարել է 762 մետր բարձրությամբ ժայռի գագաթը (տեսանյութ) Հարավային Կարոլինայի կենտրոններից մեկի բժիշկները սկանավորման արդյունքում պարզել են, որ նրա ուղեղի հետ ամեն ինչ կարգին է, և նրա մոտ չկան հորմոնալ կամ այլ տեսակի շեղումներ, որոնց հետևանքով նա կարող էր կորցնել վախի զգացողությունը:
-
  19:33 • 28.08.16 Առաջնագիծը վերափոխվում է՝ հաստատում է ՊՆ խոսնակը, իսկ ԵԿՄ անդամը տոներից առաջ խոսում է մտահոգիչ երևույթի մասին Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ապրիլյան պատերազմից հետո և ՀՀ ու ԼՂՀ անկախության 25-ամյակի նախաշեմին, հակիրճ ամփոփելով արված աշխատանքները, Tert.am-ի հետ զրույցում հաստատեց...
-
    Իրադարձային   18:54 • 28.08.16 Ծննդատանը տեղերով փոխված կանադացիները 41 տարի անց գտել են հարազատ ընտանիքները Կանադայի Վինիպեգ քաղաքում (Մանիտոբա նահանգ) կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հաստատվել է, որ երկու կանադացիներ 41 տարի ապրել են օտար ընտանիքներում, քանի որ վերջիններիս ծնվելուց հետո տեղերով շփոթել էին ծննդատանը 1975-ին:
-
Սպորտ   18:27 • 28.08.16 Ռայոլա. Զիդանը ցանկանում էր պայմանագիր կնքել Պոգբայի հետ, սակայն ՄՅՈւ-ն ուժեղ է Ռեալից Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան ընդգծել է, որ մանկունյանցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն իր հաճախորդի հետ պայմանագիր էր ցանկանում կնքել դեռ նախորդ տարի։
-
    Իրադարձային   18:24 • 28.08.16 Ռուսաստանը չեղարկեց չարտերային չվերթների արգելքը դեպի Թուրքիա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը չեղարկել է չարտերային չվերթների արգելքը դեպի Թուրքիա: Meduza գործակալության հաղորդմամբ` համապատասխան հրամանագիրը օգոստոսի 28-ին հրապարակվել է ՌԴ կառավարության կայքում:
-
  17:54 • 28.08.16 Սեպտեմբերը կսկսվի տեղումներով. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը։ Ըստ այդմ՝ հանրապետության տարածքում օգոստոսի 29-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 1-2-ին շրջանների մեծ մասում առավելապես երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև...
-
  Իրադարձային   17:12 • 28.08.16 Հալեպում ռմբակոծության հետևանքով զոհվել է հուղարկավորության թափորի 16 անդամ. կան տասնյակ վիրավորներ Ըստ ակտիվիստների` երկու ռումբ հարվածել է հենց սգո թափորին, որը նույն շրջանում այս շաբաթ տեղի ունեցած մեկ այլ հարձակման 15 զոհերի հուղարկավորմանն էր մասնակցում:
-
  Իրադարձային   16:57 • 28.08.16 Կիևյան կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել. ոստիկանությունը ճշտում է մահացածի ինքնությունը. shamshyan.com Այսօր՝ օգոստոսի 28-ին, ժամը 15:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Կիևյան կամրջից իրեն ցած է նետել:
-
  Իրադարձային   16:41 • 28.08.16 Սիրիայի կառավարական զորքերը վերահսկողություն են հաստատել Դարայա քաղաքում Ինչպես հաղորդում է ռուսաստանյան Առաջին ալիքի կայքը` վկայակոչելով Սիրիայում հակամարտող կողմերի Հաշտեցման ռուսական կենտրոնին, այժմ քաղաքից հեռանում են զինված խմբավորումները, որոնք իրենք համաձայնել են վայր դնել զենքը:
-
Սպորտ   16:33 • 28.08.16 Երկու ոսկե մեդալ՝ շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունից. Մամիկոն Ղարիբյանը և Մանուէլ Պետրոսյանը հռչակվեցին չեմպիոններ Մինչև 12 տարեկան տարիքային խմբում Մամիկոն Ղարիբյանը 9 հնարավորից 8 միավորով և մինչև 18 տարեկանների խմբում Մանուէլ Պետրոսյանը 7․5 միավորով հռչակվեցին Եվրոպայի...