Գերմանիան պլանավորում է 2016թ-ին ընդունել 300.000 փախստականի  

04:50 • 28.08.16

Գերմանիայի միգրացիայի և փախստականների հարցերով դաշնային գերատեսչության ղեկավար Ֆրանկ-Յունգեր Վայզեն հաղորդել է, որ այս տարի երկրում սպասվում է մինչև 300.000 ներգաղթյալների ու փախստականների մուտք: Այդ մասին նա պատմել է գերմանական Bild թերթին տված հարցազրույցում:

«Այս տարի մենք նախապատրաստվում ենք 250-300 հազար փախստականների ընդունման»,- ասել է Վայզեն:

Նա նաև հավելել է, որ եթե նախատեսված կամ փաստացի թիվը ավելի մեծ լիներ, ապա նրա գերատեսչությունը լուրջ վտանգի առաջ կանգնած կլիներ: