Իսպանիայում 91-ամյա տղամարդը 53 տարի շարունակ տաճար է կառուցում (լուսանկարներ, տեսանյութ)

08:33 • 30.08.16

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի արվարձանում գտնվող Մեխորադա դել Կամպո գյուղում 91-ամյա Խուստո Գալյեգո Մարտինեսը սեփական ուժերով 53 տարի շարունակ տաճար է կառուցում:

 

 

«Ամեն ինչ գլխիս մեջ է: Ես ճարտարապետ կամ որմնադիր չեմ, որևէ պատրաստվածություն ու գիտելիքներ չունեմ: Տաճարների ու ամրոցների մասին շատ գրքեր եմ կարդացել, և նրանք ինձ օգնել են սկսել աշխատանքը»,- ասել է նա։

 

Ինչպես նշում է AdMe.ru-ն, շինության մակերեսը կազմում է 4.740 քառակուսի մետր, իսկ գմբեթի բարձրությունը` 40 մետր:

 

 

Չնայած այն փաստին, որ Մարտինեսը շինարարության պաշտոնական թույլտվություն չունի, և տեղական թեմն այդ շինությունը որպես տաճար չի ընդունել, տղամարդը չի հանձնվել:

 

Մարտինեսը գիտի, որ չի հասցնի ավարտել իր ծրագիրը, սակայն դա նրան չի կանգնեցնում: