ՀԱՕԿ-ը է պետք է վերադարձնի Տիգրան Մարտիրոսյանի Օլիմպիական մեդալը
Օլիմպիական խաղերի պաշտոնական կայքում հրապարակվել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) հերթական զեկույքը:
Որակազրկված 6 մարզիկների թվում է Տիգրան Մարտիրոսյանը:
2008 թվականի Պեկինի Օլիմպիադայի 69 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակրի փորձանմուշի վերստուգմանը հայտնի է դարձել, որ նա օգտագործել է ստանոզոլոլ և դեհիդռոքլորմեթիլթեսթոսթերոն դեղամիջոցները, ինչի արդյունքում Մարտիրոսյանը որակազրկվել է:
Զեկույցում նշված է, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հնարավորին չափ շուտ պետք է վերադարձնի մեդալն ու պատվոգիրը:
Որոշման վերաբերյալ վերջնական վճիռ է կայացնելու ծանրամարտի միջազգային ֆեդերացիան:










