Օհանյան-Հասանով հանդիպման կազմակերպման մասին քննարկում ՊՆ-ում առայժմ չկա. ՊՆ

10:39 • 02.09.16

ՀՀ պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից Tert.am –ին հայտնում են, որ «առայժմ չեն քննարկվել Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հնարավոր հանդիպմանը վերաբերող կազմակերպչական հարցեր»:

Նշենք, որ «Հայկական ժամանակի»  այսօրվա համարը տեղեկացնում էր, որ հնարավոր է նման հանդիպում` սեպտեմբերի  8-ին Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև հրավիրվելիք խորհրդակցության շրջանակներում:

Նշենք, որ 1994-95 թթ. Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքված զինադադարի պայմանագրից հետո Հայաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև երկկողմ, ուղիղ հանդիպումներ չեն եղել, ինչը հաստատեցին ՊՆ-ից:

Հարցին, թե ՀՀ պաշտպանության նախարարի այց սեպտեմբերի 8-ին Մոսկվա նախատեսվա՞ծ է, ՊՆ-ից պատասխանեցին. «Նախարարի այցերի մասին ժամանակին հաղորդվում է»:

 

 

Օհանյան-Հասանով հանդիպման կազմակերպման մասին քննարկում ՊՆ-ում առայժմ չկա. ՊՆ