Մահացել է Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը

21:12 • 02.09.16

Ուզբեկստանում կյանքի 79-րդ տարում մահացել է երկրի նախագահ Իսլամ Քարիմովը: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին ասվում է երկրի խորհրդարանի և կառավարության հաղորդագրության մեջ:

Քարիմովի առողջական վիճակի վատթարացման մասին առաջին տեղեկությունը ստացվել էր կիրակի, երբ լրատվամիջոցները հաղորդեցին, որ նրան հիվանդանոց են տեղափոխել` կաթվածով:  

Այսօր ավելի վաղ հաղորդվել էր, որ նրա վիճակը կտրուկ վատացել է: Վերջինս գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում:

Իսլամ Քարիմովը Ուզբեկստանը ղեկավարել է 1990 թվականից ի վեր: Երկրի անկախացումից հետո 1991-ին Քարիմովն ընտրվել է երկրի նախագահ:

 

 

 

Մահացել է Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը