Տարիքով նորապսակները. վրացի զույգը հարսանիք է արել 55 տարի համատեղ կյանքից հետո (լուսանկարներ)

13:52 • 05.09.16

Էլդար Մարգալիտաշվիլին ու Նունու Բերիան ամուսնացել են 55 տարի առաջ և բնակվում են Վրաստանի արևելքում գտնվող Կախեթի շրջանում: Այժմ զույգը երկու զավակ, երկու թոռ ու մեկ ծոռ ունի:

 

Ինչպես նշում է Georgian Journal-ը, վերջերս զույգը որոշել է հարսանյաց արարողություն կազմակերպել, իսկ նրանց թոռ Գեորգին առաջարկել է լուսանկարել այդ հատուկ օրը:

 

Կայքը գրում է, որ արարողությունը տեղի է ունեցել Թելավի քաղաքի եկեղեցիներից մեկում՝ այն տան մոտ, որտեղ զույգն ապրել է 55 տարի: