Ստամբուլի հայերն ու հույները վաղը երթ կկազմակերպեն՝ ի հիշատակ 1955թ.-ի սեպտեմբերյան դեպքերի ժամանակ տուժած քրիստոնյաների

15:59 • 05.09.16

Վաղը Ստամբուլի Գալաթասարայ հրապարակում տեղի կունենա երթ՝ նվիրված 1955թ.-ի սեպտեմբերի 6-7-ի դեպքերի ժամանակ զոհված հույների և հայերի հիշատակին: 


Բազմաթիվ հայեր և հույներ երեկոյան ժամը 18:30-ին կհավաքվեն՝ «Մենք չենք մոռացել» պաստառներ պահելով, գրում է «Ակօս»-ը։ 


Պատմական ակնարկ 


1955թ.-ի սեպտեմբերի 6-ի առավոտյան թուրքական «Իսթանբուլ Էքսպրես» թերթը լույս տեսավ «Մեր նախնիի տունը պայթուցիկով հարձակման է ենթարկվել» գլխավոր վերնագրով: 


Հոդվածում հեղինակն ահազանգում էր այն մասին, որ Հունաստանի Սալոնիկ քաղաքում գտնվող Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի տունը, որտեղ ծնվել է Թուրքիայի առաջին նախագահը, պայթեցվել է հույների կողմից: 


Թեև ավելի ուշ պարզ դարձավ, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, սակայն սադրիչ լուրն արդեն իր գործն արել էր: 

Image result for istanbul expres eylul 6 1955


Ստամբուլի, Անկարայի և Իզմիրի թուրքերն անցան ակտիվ հարձակումների քաղաքների հունական բնակչության դեմ: Այդ ընթացքում տուժեցին նաև բազմաթիվ հայեր և հրեաներ: 


Խոշոր ավերածությունների ենթարկվեցին հատկապես Ստամբուլի քրիստոնեաբնակ Բեյօղլու, Քուրթուլուշ, Սամաթիա թաղամասերը, ինչպես նաև Ստամբուլի կղզիներում գտնվող հույների և հայերի ամառանոցները: |


 Image result for eylul 6-7

Ըստ թուրքական մամուլի՝ դեպքերի ժամանակ մահացել է 11 հոգի: Մինչդեռ հայ և հույն համայնքների պնդմամբ՝ մահացածների թիվն ավելի շատ է եղել:


Դեպքերի ընթացքում ավերվել են բազմաթիվ տներ, քրիստոնյաներին պատկանող խանութներ և գործարաններ:


Image result for eylul 6-7


Այս հարձակումները պատճառ դարձան բազմաթիվ հայերի և հույների՝ Թուրքիայից արտագաղթելուն, նոսրացան հայ և հույն համայնքները:  

 Image result for eylul 6-7