Քլոե Քարդաշյանը նոր ընտրյալ ունի (լուսանկարներ)

04:25 • 06.09.16

Ինչպես երևում է ռեալիթի շոուի 32-ամյա աստղ Քլոե Քարդաշյանը նոր սիրավեպ է սկսել: Այս տարվա ապրիլին նա վերջնականապես որոշել է ամուսնալուծվել Լամար Օդոմից: Նրանց բաժանումը տևել է մոտ 3 տարի, իսկ Քլոեն դա բացատրել  է նրանով, որ մինչև վերջին պահը ցանկացել է ամուսնուն ուղղվելու հնարավորություն տալ:



Անգամ այն սկանդալային պատմությունը, երբ Լամարին թմրանյութերի ազդեցության տակ հայտնաբերել էին հասարակաց տանը՝ արյան մեջ ալկոհոլի և վիագրայի մեծ չափաբաժնի պարունակությամբ: Քարդաշյանն ընդունել էր, որ իր զգացմունքները չեն սառել, և ինքը պատրաստ է ամուսնուն ետ ընդունել: Սակայն գարնանը Քորթնին ամուսնալուծության փաստաթղթեր է ներկայացրել դատարան, իսկ հիմա նրա կյանքում այլ տղամարդ կա: Քորթնիի նոր ընտրյալը  25-ամյա կանադացի բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնն է:





Հայտնիներին բազմիցս նկատել են միասին տարբեր երեկույթների ժամանակ: Վերջերս նրանք միասին արձակուրդ են անցկացրել Մեքսիկայում: Անցած հանգստյան օրերին զույգին նկատել են վաճառքի հանված շքեղ առանձնատանը: Չի բացառվում, որ սիրահարները իրենց համատեղ կյանքի համար կացարան են փնտրում: