Թուրքական նահանգում շենքի վրայից հանված հայատառ պաստառը բնակիչների պահանջով նորից հետ է կախվել

10:32 • 16.09.16

Թուրքիայի Մարդինի նահանգի Դերիկ շրջանում շրջկենտրոնի շենքի վրայից հանված հայատառ պաստառը կրկին հետ է կախվել՝ շրջանի բնակիչների բողոքներից հետո: Այս մասին հայտարարվել է Դերիկի շրջկենտրոնի պաշտոնական կայքում: 



Նշենք, որ ավելի վաղ Մարդինի նահանգի Դերիկ շրջանում պետության կողմից լիազորված անձը հանել էր շրջկենտրոնի շենքի վրայի հայերեն «Բարով եք եկել» գրությամբ պաստառն ու փոխարենը թուրքական դրոշակ կախել: Լիազորված անձը հանել էր միայն հայերեն գրությամբ պաստառը, իսկ ահա քրդերենը թողել էր:

 

Պաստառի հեռացումը դժգոհություն էր առաջացրել Դերիկի որոշ բնակիչների մոտ:



Նշենք, որ Թուրքիայում հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո իշխանությունները երկրի մի շարք նահանգապետարաններում և շրջկենտրոններում ստեղծել են հատուկ վերահսկիչ հանձնաժողովներ, ինչի կապակցությամբ իր մտահոգությունն էր հայտնել Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասը: